Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պարիսպները քննադատող նախարարն իր առանձնատան պարիսպները չի քանդել. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ արտաքին գործերի նախարար Միրզոյանը այսօր կառավարության նիստում քննադատել է հայաստանյան բնակարանաշինության մշակույթը՝ անդրադառնալով բարձր պարիսպների երևույթին։ Նա նշել է, որ տարիներ շարունակ ձևավորված մտածողությունը խնդրահարույց է․ «մենք ընկալել ենք, որ պարիսպից ներս մերն է, պարիսպից դուրս մերը չէ»։

«Այդ պարիսպները ստեղծված են, որովհետև այդ պարսպից ներս իմն է և այդտեղ կա իրավակարգ, պարսպից դուրս իմը չի և ինձ ոչինչ հետաքրքիր չի: Բայց սա, եկեք արձանագրենք, որ օբյեկտիվ պատճառներ ունի, որովհետև հազար տարի մենք պետություն չենք ունեցել, դա եղել ա այլ մարդու, այլ ազգի պետություն և մենք այնտեղ եղել ենք քաղաքացի ու մերը եղել ա միայն այդ պարսպից ներսը: Հարկահավաքն էլ մերը չի եղել, հարկեր չենք սիրում վճարել, ոստիկանը մերը չի եղել, ոստիկանին չենք սիրում և կարգավորումները նույնպես: Եւ հիմա այս տրանսֆորմացիան է, որ պետք է տեղի ունենա՝ պարիսպները պետք ա իջնեն, հարկերը մենք պետք է տանք, որ ոչ միայն մեր պարսպից ներս բարեգարկ ու սիրուն լինի, այլ պարսպից դուրս էլ մայթ կառուցվի, գունավոր դպրոց կառուցվի և այլն: Այսինքն մենք ճիշտ էտ տրանսֆորմացիայի մեջտեղն ենք», – երեկ կառավարության նիստի ժամանակ նշել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

Այսինքն՝ բարձր պարիսպները լավ բան չեն, պետք է մարդիկ քանդեն, ազատվեն այդ բաժանարար գծերից։ ArmLur.am-ը կրկին արբանյակային հնարավորություններով ճշտեց, որ Արարատ Միզոյան իր գած առանձնատան պարիսպները չի քանդել, ցանցավանդակների չի վերածել։

Հիշեցնենք, որ Միրզոյանը 2022-ին ձեռք է բերել առանձնատուն շուրջ 280 հազար ԱՄՆ դոլարով, որը նույնպես ունի բարձր պարիսպներ։

Ստացվում է հակասական պատկեր․ մի կողմից բարձրաստիճան պաշտոնյան քննադատում է հասարակության մեջ տարածված ճարտարապետական ու սոցիալական վարքագիծը, մյուս կողմից անձամբ շարունակում է օգտվել նույն մոդելից՝ բարձր պարիսպներով առանձնացված բնակավայրից։

Մինչդեռ քաղաքական ուղերձները առավել համոզիչ են, երբ դրանք սկսվում են հենց դրանց հեղինակներից»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս