Armenian text to speach

Ակամայից հիշում եմ ՀՖՖ թեզերը, իբր «Փյունիկն» ու Սողոմոնյանը «ոչինչ չեն արել». Լիանա Մկրտչյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Փյունիկ» ՖԱ-ի  մամուլի նախկին խոսնակ Լիանա Մկրտչյան գրում է․

«Երբ հետևում ես Մ19 հավաքականի խաղին, հասկանում ես՝ հայկական ֆուտբոլն ապագա ունի։ Նույնիսկ առանց հաղթանակի, այս տղաների խաղը հույս է ներշնչում։
Նայում եմ Թուրքիայի դեմ խաղի մեկնարկային կազմին՝ 11-ից 6-ը «Փյունիկի» ակադեմիայի սաներ են։

Ինձ համար սա կրկնակի ուրախություն է։ Այս տղաների աճին հետևել եմ դեռ պատանի տարիքից, նրանցից ոմանց հետ մեկնել եմ միջազգային մրցաշարերի ու եղել հավաքների։

Ակամայից հիշում եմ ՀՖՖ ղեկավարների այն թեզերը, թե իբր ակումբն ու Արթուր Սողոմոնյանը «ոչինչ չեն արել» մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման համար։
Հարց է առաջանում՝ բա այս խաղացողները որտեղի՞ց հայտնվեցին։
Ժամանակն է արդար գնահատել իրական աշխատանքը։ Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր տարիներով աշխատել են հավաքականի այս կազմի տղաների վրա»:



Լրահոս