ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին քննադատել է ՆԱՏՕ-ին՝ ԱՄՆ-ին չօգնելու համար։
«Ես միշտ ասել եմ, որ ՆԱՏՕ-ն թղթե վագր է։ Ես միշտ ասել եմ, որ մենք օգնում ենք նրանց, բայց նրանք երբեք չեն օգնի մեզ։ Եթե ինչ-որ լուրջ բան պատահի, չեմ կարծում, որ դա տեղի կունենա, բայց եթե ինչ-որ բան պատահի, ես երաշխավորում եմ, որ նրանք չեն լինի», – ասել է Թրամփը։




























