Իրանի ուժերը հարձակվել են ԱՄԷ-ում գտնվող ամերիկյան ռադիոլոկացիոն կայանների վրա, հայտնել է Իրանի բանակը։
«Երեկվանից մինչև այսօր առավոտ իրանական բանակի անօդաչու թռչող սարքերը հարձակվել են ԱՄԷ-ում տեղակայված թշնամու ռադիոլոկացիոն կայանների վրա, որոնց խնդիրն էր հայտնաբերել և խափանել իրանական հրթիռներն ու անօդաչու թռչող սարքերը», – ասվում է բանակի հայտարարության մեջ, ըստ IRNA լրատվական գործակալության։
Բանակը պարզաբանել է, որ հարձակվել է ԱՄԷ-ում ամերիկյան ուժերի տեղակայման վրա։



























