ArmLur.am-ը տեղեկացավ, որ Սուրբ Աննա եկեղեցում միջադեպի մասնակից Դավիթ և Միքայել Մինասյան եղբայրներին տեղափոխել են Երևան քաղաքի քննչական վարչություն։
Հիշեցնենք,որ Սուրբ Աննա եկեղեցում Ծաղկազարդի պատարագի ընթացքում վարչապետը շքախմբով մտել է եկեղեցի, գրավել ներկաների ուշադրությունը, ինչից դժգոհել են ներկաները: Դավիթ և Միքայել Մինասյան եղբայրներից մեկն ասել է. «տենց չնայես»։
Կադրեր կան, որ վարչապետի թիկնազորի ներկայացուցիչներից մեկը հարվածել է երիտասարդներից մեկի ծնոտին, ինչից հետո սկսվել է քաշքշուկ:
Մոտ մեկ ժամ անց եկեղեցու բակից ոստիկանները բիրտ ուժով բերման ենթարկեցին Դավիթ և Միքայել Մինասյան եղբայրներին, ինչպես նաև Հայ ազգային ճակատի հիմնադիր, քաղաքական գործիչ Գևորգ Գևորգյանին։
























































































