ԱՄՆ-ն հարվածել է Թեհրանում գտնվող իր նախկին դեսպանատան շենքին, հաղորդում է Mehr լրատվական գործակալությունը։
Ըստ լրատվականի՝ վնաս է հասցվել ոչ միայն նախկին ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչությանը, այլև մոտակայքում գտնվող առևտրային շենքերին։ Ռմբակոծության հետևանքով զոհերի մասին դեռևս տեղեկություններ չկան։





























