Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը վիրահատության է ենթարկվում։ Այս մասին տեղեկացրել է նրա կինը՝ Լինդան։
Նրա խոսքով՝ ընտանիքը մեծ հույսեր է կապում վիրահատության հաջող ելքի հետ և սպասում է դրական արդյունքի։ Լինդան նշել է, որ այս կարևոր պահին իրենց համար մեծ նշանակություն ունի մարդկանց աջակցությունն ու հոգևոր զորակցությունը։
Նա նաև դիմել է հանրությանը՝ խնդրելով աղոթել Վիգենի համար՝ ընդգծելով, որ նա արժանի է բոլորի ուշադրությանը, աջակցությանը և բարի ցանկություններին։
























































































