Armenian text to speach

6 մլն եկամուտ, անշարժ գույք, խոշոր չափի փոխառություններ. ինչ է հայտարարագրել Քաղաքաշինության կոմիտեի նախագահը. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանի հայտարարագրերը և պարզել մի շարք ուշագրավ տվյալներ նրա գույքի, եկամուտների և ֆինանսական պարտավորությունների վերաբերյալ։

Նշենք, որ Եղիազար Վարդանյանը 2024 թվականի մարտի 21-ին նշանակվել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահ, իսկ պաշտոնը ստանձնել է 2024 թվականի մարտի 22-ին։ Եղիազար Վարդանյանի աշխատանքային ուղին բավական ընդգրկուն է․

2002-2003 թթ․՝ «Արցախճան» նախագծային ինստիտուտ՝ ճարտարագետ
2004-2006 թթ․՝ ԵՃՇՊՀ դեկանի տեղակալ
2004 թ․-ից՝ դոցենտ
2006-2014 թթ․՝ համալսարանի աշխատակազմի ղեկավար
2014-2019 թթ․՝ ռեկտորի առաջին տեղակալ
2019-2020 թթ․՝ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար
2020-2024 թթ․ մարտ՝ համալսարանի ռեկտոր
2024 թ․ մարտի 21-ից՝ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ

Գույքը պաշտոնը ստանձնելու պահին ունեցվածքը

Ըստ հայտարարագրի՝ պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ Վարդանյանն ունեցել է՝

Հողամաս Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքում (ձեռք բերված 02/08/2011, գնմամբ),
Անհատական բնակելի տուն Երևանում (ձեռք բերված 25/04/2012, գնմամբ)։

Նա նաև ունեցել է՝

«Մերարմինվեսթ» ՍՊԸ-ին տրամադրված փոխառություն՝ 27,109,152.5 դրամ,
Բանկային հաշիվներում՝ 940,171 դրամ,
Կանխիկ միջոցներ՝ 14,400 եվրո, 26,800 ԱՄՆ դոլար և 39,500,000 դրամ։

Եկամուտները պաշտոնը ստանձնելու պահին

Հայտարարագրված եկամուտները կազմել են ընդհանուր 6,112,093 դրամ, որից՝

5,038,353 դրամ՝ աշխատավարձ «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան»-ից,
1,073,740 դրամ՝ քաղաքացիաիրավական պայմանագրերից ստացված եկամուտ։

Վարկային պարտավորությունների մնացորդը կազմել է 286,335 դրամ։

2024 թվականի տարեկան հայտարարագիր

«Ժողովուրդ»-ը պարզեց, որ 2024 թվականի ընթացքում Վարդանյանի ֆինանսական պատկերը զգալի փոփոխությունների է ենթարկվել։

Բանկային հաշիվներում տարվա վերջում առկա են եղել՝

201,271 դրամ,
2,817,061 դրամ,
120,825 դրամ։

Կանխիկ միջոցները կազմել են՝

24,900 ԱՄՆ դոլար,
19,500 եվրո,
30,800,000 դրամ։

Տարեկան եկամուտներ

Վարդանյանի 2024 թվականի ընդհանուր եկամուտը կազմել է 19,124,218 դրամ, այդ թվում՝

9,579,486 դրամ՝ Քաղաքաշինության կոմիտեից աշխատավարձ,
6,303,289 դրամ՝ համալսարանից աշխատավարձ,
1,073,740 դրամ՝ պայմանագրային եկամուտ,
2,167,703 դրամ՝ եկամտային հարկի վերադարձ։

Վարկեր և պարտավորություններ

Տարվա վերջում վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը կազմել է 25,635,997 դրամ, իսկ տարվա ընթացքում վարկի մարմանն ուղղված վճարումները՝ 3,788,940 դրամ։

Կնոջ՝ Նարինե Հակոբյանի հայտարարագիրը

Վարդանյանի կինը՝ Նարինե Հակոբյանը, ևս հայտարարագրել է զգալի ակտիվներ։

Անշարժ գույք

Նա ունի 4 անշարժ գույք Երևանում՝

Բնակարան Արաբկիրում (ձեռք բերված 14/08/2024),
Ավտոկայանատեղի Արաբկիրում (14/08/2024),
Բնակարան Կենտրոնում (23/09/2016),
Բնակարան Արաբկիրում (27/11/2012)։

Փոխառություններ

«Ժողովուրդ»-ը հաշվարկեց, որ «ՄԼ Մայնինգ» ՍՊԸ-ին տրված և վերադարձված փոխառությունների ընդհանուր գումարը կազմում է՝
52,437,570 դրամ։

Ֆինանսական միջոցներ

Բանկային հաշիվներ՝ 721,758 դրամ,
Կանխիկ միջոցներ՝

84,900 ԱՄՆ դոլար,
31,200 եվրո,
27,120,000 դրամ,
16,301,336 դրամ։

Եկամուտներ

2024 թվականին Նարինե Հակոբյանի եկամուտը կազմել է 39,422,083 դրամ, որից՝

29,314,800 դրամ՝ «ՑԷ Ե ԷՍ Քընսալթինգ Էնջինիրս Զալցգիթթեր» ընկերությունից,
6,887,532 դրամ՝ «Մոդուլ» ՍՊԸ-ից,
2,635,890 դրամ՝ եկամտային հարկի վերադարձ,
583,861 դրամ՝ այլ եկամուտներ։

Նա նաև հանդիսանում է «Մոդուլ» ՍՊԸ տնօրեն։

Վարկային պարտավորություններ

Փոխառության մնացորդ՝ 16,301,336 դրամ,
Բնակարանի վարկ՝ 26,036,344 դրամ,
Վարկի մարմանն ուղղված վճարումներ՝ 3,224,405 դրամ։

«Ժողովուրդ» օրաթերթը արձանագրում է, որ պաշտոնը ստանձնելուց հետո Վարդանյանի և նրա ընտանիքի ֆինանսական հոսքերը և պարտավորությունները զգալի են, հատկապես՝ վարկային բեռի աճը և կանխիկ միջոցների մեծ ծավալները»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս