REDstore խանութների ցանցը, առաջնորդվելով իր հաճախորդների առաջարկներով և կարիքներով, հայտարարում է նոր՝ թվով 7-րդ մասնաճյուղի բացման մասին։ Նոր մասնաճյուղը գտնվում է Մասիվում՝ Գայի պողոտա 19/55 հասցեում ՝ Մեգա Մոլի դիմացի մայթում։
Ընկերության համար առաջնային է հաճախորդների հարմարավետությունն ու ժամանակի խնայողությունը։ Վերջին շրջանում քաղաքում աճող խցանումները զգալի անհարմարություններ են առաջացնում և հաճախ դառնում ժամանակի կորստի պատճառ։ Հաշվի առնելով, որ REDstore-ի հիմնական մասնաճյուղերը կենտրոնացված են քաղաքի կենտրոնում՝ Մասիվի, Ջրվեժի և Ավանի բնակիչների շրջանում հաճախ դժվարություններ են առաջանում կենտրոն հասնելու հարցում։

Այս հանգամանքները հաշվի առնելով՝ ընկերությունը որոշում է կայացրել ընդլայնել իր ներկայությունը և բացել նոր մասնաճյուղ հենց Նոր Նորք վարչական շրջանում՝ ավելի մոտ լինելով իր հաճախորդներին։
Նոր մասնաճյուղի բացումը կարևոր և սպասված իրադարձություն է տվյալ վարչական շրջանի բնակիչների համար, ովքեր այսուհետ հնարավորություն կունենան օգտվել REDstore-ի լայն էլեկտրոտեխնիկայի տեսականուց՝ առավել արագ, հարմար և հասանելի ձևով՝ առանց կենտրոն գալու անհրաժեշտության։


«Մենք շարունակաբար ընդլայնում ենք մեր ներկայությունը՝ ելնելով մեր հաճախորդների կարիքներից։ Մեր նպատակն է լինել ավելի մոտ յուրաքանչյուր հաճախորդին և ապահովել առավել հարմարավետ գնումներ», — նշում է REDstore-ի մարքեթինգի բաժնի ղեկավար Հ․ Պողոսյանը։
REDstore-ը շարունակելու է իր զարգացումը՝ առաջնորդվելով մեկ հիմնական սկզբունքով՝ գնումները դարձնել ոչ միայն շահավետ, այլև հաճելի։ (Գ)






























