Armenian text to speach

Արշակ Սրբազանի գործով վաղը հրավիրված Է դատական առաջին նիստը․ փաստաբան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արշակ սրբազանի գործով վաղը հրավիրված է 1-ին դատական նիստը, հայտնում է փաստաբան Արսեն Բաբայանը։

«Վաղը, ապրիլի 14-ին, Դատարանի Արմավիր նստավայրում ժամը 15:00-ին հրավիրված է Արշակ սրբազանի քրեա-քաղաքական գործով դատական նիստ:

Հիշեցնեմ, որ նախորդ անգամ դատավորն ինքնաբացարկ հայտնեց, որի արդյունքում գործը հանձնվեց այլ դատավորի: Նոր դատավորն է Արթուր Ադամյանը:

Հիշեցնեմ նաեւ, որ այս քաղաքական հետապնդման հետեւանքով Սրբազանը շուրջ 3 ամիս եղել է բանտարկված»:




Լրահոս