Armenian text to speach

Տեսչականի պետի տեղակալը ՔՊ նախընտրական ցուցակում. ով է Արազ Պապիկյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը ուսումնասիրել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը և պարզել, որ 101-րդ հորիզոնականում ընդգրկված է Արազ Պապիկյանը։

Վերջինս զբաղեցնում է Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնը, որը ստանձնել է 2020 թվականի փետրվարի 21-ին։ Միաժամանակ նա հանդիսանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վերահսկող հանձնաժողովի անդամ։

Պաշտոնյայի 2024 թվականի հայտարարագրի համաձայն՝ նա ունի համատեղ սեփականությամբ հողամաս Լոռու մարզի Բերդ համայնքում, որը ձեռք է բերվել դեռևս 1991 թվականին։

Նրա բանկային հաշիվների մնացորդը կազմել է 1 միլիոն 200 հազար դրամ, իսկ կանխիկ դրամը՝ 150 հազար դրամ։ Նույն տարում աշխատանքի վարձատրությունից ստացել է 11 միլիոն 809 հազար 182 դրամ եկամուտ։ 

2023 թվականի հայտարարագրով Պապիկյանի բանկային հաշիվներին առկա է եղել 849 հազար 189 դրամ, կանխիկ դրամը կազմել է 450 հազար դրամ, իսկ տարեկան եկամուտը՝ 11 միլիոն 963 հազար 345 դրամ։
2022 թվականին նրա բանկային հաշիվներում եղել է 2 միլիոն 457 հազար 435 դրամ, կանխիկ դրամը՝ 1 միլիոն 350 հազար դրամ։ Նույն տարում նա ստացել է 11 միլիոն 373 հազար 640 դրամ աշխատավարձ և 355 հազար 250 դրամ կենսաթոշակ, ընդհանուր եկամուտը կազմելով 11 միլիոն 728 հազար 890 դրամ։

Ավելի վաղ՝ 2021 թվականի հայտարարագրում, Պապիկյանի բանկային հաշիվների մնացորդը կազմել է 700 հազար դրամ, ունեցել է նաև 10 հազար դրամ էլեկտրոնային միջոցներ և 40 հազար դրամ կանխիկ գումար։

Սոնա Գրիգորյան




Լրահոս