Armenian text to speach

Ապարանում կասեցվել է լցակայանի բենզինի վաճառքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի շուկայի վերահսկողության տեսչական մարմինը իրականացրել է վերահսկողական գործողություններ բենզինի և դիզելային վառելիքի վաճառքով զբաղվող «Բագրատ Աշոտյան Ռուբենի» ԱՁ-ին պատկանող լցակայանում (Հասցե՝ Արագածոտնի մարզ, ք․ Ապարան, Բաղրամյան 93/97)։

ՇՎՏՄ-ի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ ստուգմամբ պարզվել է՝ ընկերությունը շահագործում է չստուգաչափված չափիչ միջոցներ, որի արդյունքում կասեցվել է լցակայանում բենզինի  վաճառքը՝ մինչև խախտումների վերացումը։

Կազմակերպության տնօրենին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և վերացնել խախտուները։

Տնտեսվարող սուբյեկտը կենթարկվի վարչական պատասխանատվության՝ օրենքով սահմանված կարգով։




Լրահոս