ՔՊ պատգամավոր Կարեն Սարուխանյանի զոքանչի՝ Վարդուհի Փիլոյանի գործով որոշում է կայացվել ու գործը Հակակոռուպցիոն դատարանում է:
Վարդուհի Վոլոդյայի Փիլոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա խմբի կազմում, անցել է իր իշխանական և ծառայողական լիազորությունները, կատարել է այնպիսի արարք, որը դուրս է իր լիազորությունների շրջանակից, ինչի հետևանքով էական վնաս է պատճառվել անձի, կազմակերպությունների, իրավունքներին, ազատություններին, օրինական շահերին և հասարակության օրինական շահերին:
Վերջինիս հետ դատարանի առաջ են կանգնել եւս 6 անձ , Աշոտ Պետրոսյանը, Արթուր Միշայի Մեսրոպյանը, Անահիտ Լեգրանի Գասպարյանը, Անի Ենգոյանը , Անահիտ Դեմիրճյանը: Նրանց
մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ խմբի կազմում, անցել է իր իշխանական և ծառայողական լիազորությունները, կատարել է այնպիսի արարք, որը դուրս է իր լիազորությունների շրջանակից, ինչի հետևանքով էական վնաս է պատճառվել անձի, կազմակերպությունների, իրավունքներին, ազատություններին, օրինական շահերին և հասարանության օրինական շահերին:
Նկատենք, որ Կարեն Սարուխանյանի զոքանչ Վարդուհի Փիլոյանի նկատմամբ խափանման միջոց կիրառվել բացակայելու արգելք և պաշտոնավարման կասեցում: Վարդուհի Փիլոյանը Շիրակի մարզի Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի կրթության բաժնի առաջատար մասնագետներից էր: Գործը մակագրվել է Վահե Դոլմազյանին:
Քնար Մանուկյան
Մանրամասները՝ տեսանյութում․




























