Որ ասում են՝ Սերժ Սարգսյանը չի մասնակցում ընտրություններին, կեղծ թեզ է: Նախորդ ընտրություններին «Պատիվ ունեմ»-ով էր մասնակցում Սերժ Սարգսյանը, այս ընտրություններին մասնակցում է «Ուժեղ Հայաստան»-ով: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Նախ, հրապարակային արտահայտել է իր աջակցությունը, երկրորդը՝ բոլորը, ամբողջ կազմը ձեզ հայտնի, Աշոտյանով և մյուսներով, մասնակցում էին հանրահավաքներին: Այսօրվա ընտրական գործընթացում ուզում են ռևանշի հասնեն և վերականգնեն 2006 թվի կոալիցիան՝ Դաշնակցություն, ԲՀԿ, Հանրապետական: Ուրիշ պատմություն չկա սրա տակ»,-նշել է նա:
Փաշինյանն ասել է, որ նախկինում, հեղափոխությունից առաջ, թվում էր, թե քաղաքական դաշտում կան ազատականներ կամ այլ հայացքներ:
«Հիմա ի՞նչ պարզվեց: Պարզվեց, որ, օրինակ Լևոն Տեր-Պետրոսյանը զտարյուն դաշնակցական է, մնացածը՝ թատրոն էր, խաղ էր, ընդ որում՝ ամենաանհաջողակ, ամենաանհաջող դաշնակցականը»,-հավելել է նա:

























































































