Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Մի՛ ձգտեք միանգամից հարստանալ», ինչպե՞ս էին Երևանում մեքենաներ գողանում․ բանտի Կարենը պատմում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի «Կյանքը ճաղերի հետևում» հաղորդման շրջանակում այս անգամ անդրադարձել ենք «Վանաձոր ՔԿՀ»-ի դատապարտյալ Կարեն Հայկազի Սարգսյանին։

Կարենին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ուրիշի գույքը բացահայտ հափշտակելու դիտավորությամբ, 2024 թվականի մայիսի 28-ին’ ժամը 20:00-ի սահմաններում, տեղեկանալով, որ Տիգրան Գագիկի Խաչատրյանը վաճառում է սեփականության իրավունքով իրեն պատկանող «Օպել» մակնիշի 35 CQ 142 հաշվառման համարանիշի ավտոմեքենան, կապ է հաստատել վերջինի հետ և եկել բանավոր պայմանավորվածության, որ ավտոմեքենան կարող է տեսնել Տիգրան Խաչատրյանի կնոջ մայրիկին’ Նվարդ Թևոնի Թևոնյանին պատկանող, ՀՀ Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի 2-րդ փողոցի 64-րդ տան բակում, ինչից հետո Կարեն Սարգսյանը եկել է նշված վայր և ավտոմեքենան ստուգելու նպատակով խնդրել է Նվարդ Թևոնյանին տրամադրել ավտոմեքենան այն վարելու և փորձարկելու համար, ինչից հետո ուրիշի գույքը բացահայտ հափշտակելու դիտավորությամբ, հափշտակել է այն’ ավտոմեքենան, վարելով հեռացել է դեպքի վայրից և այլևս չի վերադարձել, Տիգրան Խաչատրյանին պատճառելով խոշոր չափերի’ 1.000.000 ՀՀ դրամի չափով գույքային վնաս:

Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս