Armenian text to speach

Լիբանանում իսրայելական հարվածներից զոհեր ու վիրավորներ կան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ երկրի հարավային շրջանների ուղղությամբ իսրայելական ուժերի կողմից իրականացված հարձակումների հետևանքով զոհվել է 6 քաղաքացի, ևս երկուսը վիրավորվել են։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Լիբանանի Ազգային լրատվական գործակալությունը (NNA):

Հարվածների թիրախում են հայտնվել նաև Բինթ Ջբեյլ և Մարվահին շրջանները։

Չնայած ապրիլի 17-ից ուժի մեջ մտած հրադադարին՝  իսրայելական ուժերը և «Հեզբոլլահ»-ը շարունակում են փոխադարձ հարվածներ հասցնել միմյանց։

Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ երկրում իսրայելական գործողությունների հետևանքով զոհերի ընդհանուր թիվը հասել է շուրջ 2491-ի, իսկ վիրավորներինը՝ 7719 -ի։

Լիբանանը մարտի 2-ից ներքաշվել է Մերձավոր Արևելքի պատերազմի մեջ այն բանից հետո, երբ հաջակցություն Իրանի՝ «Հեզբոլլահ» շարժումը հրթիռներ արձակեց Իսրայելի վրա։ Ի պատասխան՝ Իսրայելը ցամաքային և օդային ինտենսիվ հարձակումներ է իրականացնում Լիբանանում։

 




Լրահոս