Armenian text to speach

Արդշինբանկի Mastercard քարտապանները կստանան 10% cashback

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդշինբանկը մեկնարկել է նոր շահավետ պայմաններով արշավ իր Mastercard քարտապանների համար՝ ընդլայնելով անկանխիկ վճարումների հնարավորությունները։ 

2026 թվականի ապրիլի 27-ից մինչև մայիսի 27-ը ներառյալ Արդշինբանկի Mastercard քարտապանները կարող են օգտվել հատուկ առաջարկից՝ ստանալով 10% cashback գործընկեր ռեստորաններում իրականացված անկանխիկ վճարումների դիմաց։

Նախաձեռնությունը գործում է Երևանում և զբոսաշրջային այլ ուղղություններում տեղակայված հետևյալ ռեստորաններում՝ «Գինետուն» ռեստորան, «Յասաման» և «Սիռովարնյա» ռեստորանների ցանց։

 Cashback-ը տրամադրվում է նշված ռեստորաններում Արդշինբանկի Mastercard քարտերով բանկի POS տերմինալներով կատարված վճարումների համար։ 

Վերադարձվող գումարը կազմում է գործարքի 10%-ը (ներառյալ հարկերը) և փոխանցվում է հաճախորդներին առաջարկի ժամկետի ավարտից հետո՝ մեկամսյա ժամկետում։

Յուրաքանչյուր քարտի համար տրամադրվող cashback-ի հանրագումարային առավելագույն սահմանաչափը կազմում է 20,000 ՀՀ դրամ (ներառյալ հարկերը)։

 Առաջարկը  հասանելի է Արդշինբանկի բոլոր Mastercard քարտերի համար՝ բացառությամբ Mastercard Pension կենսաթոշակային քարտերի։ Արդշինբանկի Mastercard քարտերը կարող եք պատվիրել՝ այցելելով Բանկի ցանկացած մասնաճյուղ։

 Արդշինբանկը շարունակում է ամրապնդել իր դիրքը որպես առաջատար ֆինանսական հաստատություն՝ համադրելով նորարարական լուծումները, հաճախորդակենտրոնությունը և շուկայի զարգացմանն ուղղված ռազմավարական նախաձեռնությունները։

 

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: (Գ)




Լրահոս