ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ՝ փաստաբանական ծառայություններ մատուցող կազմակերպությունների համար պարտադի՞ր է ՀԴՄ-ի կիրառումը:

Աննա Կարապետյան, 22 տարեկան, ուսանող

ՊԱՏԱՍԽԱՆ. Համաձայն «Հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի` ՀՀ տարածքում անհատ ձեռնարկատերերի, նոտարների, փաստաբանական գործունեություն իրականացնողների (այսուհետ` անհատ ձեռնարկատեր) եւ կազմակերպությունների կողմից առեւտրի օբյեկտների, առեւտրի իրականացման վայրերում վաճառատեղերի միջոցով մանրածախ վաճառք իրականացնելիս կամ բնակչությանը ծառայություններ մատուցելիս կանխիկ դրամով կամ պլաստիկ քարտերի միջոցով իրականացվող դրամական հաշվարկների բոլոր դեպքերում (ներառյալ` կանխավճարները) հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառումը պարտադիր է, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի:

ՀՀ կառավարությանն առընթեր պետական
եկամուտների կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշված ծառայություններից եւ ոչ մեկը մատչելի չես համարի: Ավելին, շատ է խոսվել նաեւ այստեղ առկա ահռելի ստվերային դրամաշրջանառության մասին: Նոտարները ՀԴՄ ապարատներ գործածելու որոշման դեմ ամիսներ առաջ մեծ աղմուկ բարձրացրին, բայց եթե փոքրիկ առեւտրի կրպակը վաղուց է պարտադրված նման սարքեր գործածել, ապա, ըստ էության, մեկ կնիքի համար մի քանի տասնյակ հազար դրամ պահանջող նոտարներն ու նշված մյուս ծառայությունները մատուցող մասնագետները հաստատ արժե, որ նաեւ պետությանը մասնաբաժին հատկացնեն:  




Լրահոս