Armenian text to speach

Թրամփը դժգոհ է Իսպանիայի և Իտալիայի քաղաքականությունից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Միացյալ Նահանգները դժգոհ է Իրանի նկատմամբ Իտալիայի և Իսպանիայի քաղաքականությունից և նրանց մոտեցումներից Վաշինգտոնի նկատմամբ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Ես գոհ չեմ Իտալիայից, ես գոհ չեմ Իսպանիայից։ Նրանք կարծում են, որ Իրանը կարող է միջուկային զենք ունենա», – ասել է նա Սպիտակ տանը լրագրողներին՝ Ֆլորիդա աշխատանքային այցով մեկնելուց առաջ։

Ինչպես ամերիկացի առաջնորդը հայտարարել է ապրիլի 29-ին, ԱՄՆ-ն քննարկում է Գերմանիայում տեղակայված իր ռազմական կոնտինգենտի կրճատման հարցը և շուտով որոշում կկայացնի այս հարցի վերաբերյալ։ Ապրիլի 30-ին լրագրողների հարցերին պատասխանելով՝ նախագահը ենթադրել է, որ ԱՄՆ-ն կարող է կրճատել իր զորքերի քանակը ոչ միայն Գերմանիայում, այլև Իտալիայում և Իսպանիայում։




Լրահոս