Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել Անդորրայի վարչապետ Խավիեր Էսպոտ Զամորան: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից՝ նշելով, որ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում նրան դիմավորել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը:























