Armenian text to speach

Հանցագործության մասին հաղորդում կներկայացվի Թալինի համայնքապետի դեմ․ Դանիել Իոաննիսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
 «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության հիմնադիր Դանիել Իոաննիսյանը գրում է․
Երկու օր տևած քննարկումների արդյունքում «Անկախ դիտորդ» դաշինքում որոշեցինք, որ Թալին հանայնքի ղեկավարի որոշմամբ համայնքապետարանի կողմից սոցիալական օգնության բաժանումը, մեր գնահատմամբ, խախտում է ՏԻՄ օրենքի վերաբերելի կարգավորումները և առերևույթ հանցակազմ է պարունակում ՀՀ Քրեական օրենսգրքի 221-րդ հոդվածով։
Մասնավորապես, ՏԻՄ օրենքի 10-րդ հոդվածի 11-րդ մասի 1-ին կետը սահմանում է, որ համայնքապետարանի կողմից, որպես սոցիալական աջակցություն, չի կարող դրամական (հենց գունարի տեսքով) օգնություն տրվել։ Իսկ ՔՕ 221-րդ հոդվածն էլ սահմանում է, որ կուսակցության անդամի կողմից կամ նրա անունից այս փուլում գումար բաժանելն արգելված է։
Ըստ էության, Թալինի համայնքապետի որոշումները չեն բխում իր ինստիտուցիոնալ գործունեությունից, քանի որ առերևույթ խախտում են ՏԻՄ օրենքով նշված արգելքը, հետևապես, մեր գնահատմամբ, պետք է դիտարկվեն ՔՕ 221-րդ հոդվածի կոնտեքստում։
Շուտով Հանցագործության մասին հաղորդումը կուղարկվի իրավապահներին։
Հ.Գ. Նշեմ, որ տեղեկությունը ստացել էինք ընդդիմադիր կուսակցություններից մեկից` նախքան դրա տարածումը ԶԼՄ-ներով, բայց իրավական քննարկումներն իրոք երկար տևեցին։



Լրահոս