Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լոնդոնի ֆոնդային բորսայում զանգի հնչեցման արարողությամբ նշանավորվեց Ամերիաբանկի ներառումը FTSE 100-ում` որպես LFG խմբի մաս

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Lion Finance Group-ը (LFG) ազդարարեց իր ընդգրկումը FTSE 100 ինդեքսում՝ շուկայի փակումից հետոհնչեցնելով Լոնդոնի ֆոնդային բորսայի զանգը։
Ամերիաբանկը որպես LFG խմբի մաս, 2026թ. մարտին ներառվել է աշխարհի առաջատար բորսաներից մեկի FTSE 100 ինդեքսում՝ դառնալով առաջին հայկական ընկերությունը, որն ընդգրկվում է Լոնդոնի ֆոնդային բորսայում ցուցակված 100 խոշորագույն ընկերությունների շարքում։

Լոնդոնի ֆոնդային բորսայի զանգի հնչեցմանարարողությունը խորհրդանշական ավանդույթ է, որին մասնակցում են ֆինանսական հաստատությունների ներկայացուցիչները, ներդրողները և հիմնական շահառուները։
Այս արարողությանը մասնակցեցին Lion Finance Group-ի, Ամերիաբանկի, Bank of Georgia-ի ղեկավար կազմը, ինչպես նաև Վրաստանի և Հայաստանի կառավարությունների անդամներ, այդ թվում՝ ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը և այլ հյուրեր։

LFG-ի ընդգրկումը FTSE 100 ինդեքսում վկայում է խմբի երկարաժամկետ ռազմավարության և կայուն աճի նկատմամբ միջազգային ներդրողների մեծ վստահության մասին։
Այս կարևոր իրադարձությունը Խմբի և դրա անդամների համար նշանավորում է զարգացման նոր փուլ, որի հիմքում երկարաժամկետ ռազմավարական տեսլականն է և հաճախորդների համար արժեք ստեղծելու հանձնառությունը։

2006 թվականից Լոնդոնի ֆոնդային բորսայում ցուցակված լինելով՝ LFG ֆինանսական խումբն ընդգրկվում է FTSE 100 ինդեքսում Ամերիաբանկի՝ խմբին միանալուց երկու տարի անց։ Սա վկայում է Ամերիաբանկի՝ խմբում ընդգրկվելու ռազմավարական կարևորության և խմբի ընդհանուր զարգացման համարբանկի նշանակալի դերի մասին։

Նշենք, որ այցի ընթացքում Ամերիաբանկի ու Bank of Georgia-ի ներկայացուցիչները հյուրընկալվել են նաև Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանատանը, հանդիպել են արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ Վարուժան Ներսեսյանի հետ:

Lion Finance Group-ը Լոնդոնի ֆոնդային բորսայում ցուցակված բանկային խումբ է, որը միավորում է տարածաշրջանի առաջատար, հաճախորդակենտրոն, թվային հնարավորություններով հագեցած ունիվերսալ բանկերը և գործում է իր հիմնական անդամների՝ Վրաստանում Bank ofGeorgia-ի և Հայաստանում` Ամերիաբանկի միջոցով։

Մանրամասները՝ տեսանյութում․ (Գ)




Լրահոս