Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը Ռուսաստանը հայտարարում է հրադադար, հայտնել է ՌԴ ՊՆ-ն
«Ռազմական գործողությունները կդադարեցվեն։ ՌԴ ԶՈւ-ն համարժեք կարձագանքի Ուկրաինայի կողմից հրադադարի ցանկացած խախտման։ Զանգվածային հարված կհասցվի Կիևի կենտրոնին, եթե Ուկրաինան փորձի խափանել Հաղթանակի օրը»,-ասված է հայտարարության մեջ։




























