ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Նման նյութեր

Politics
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իրանք կարան շատ բան հրապարակեն, բայց կա՞ փաստ, կտոր-կտոր կպցնում են. Արթուր Միքայելյան

Politics
ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեի պաշտոնական կայքի ուսումնասիրությունը ուշագրավ պատկեր է բացահայտում․ ArmLur.am-ը նկատեց, որ վերջին 22 օրերի ընթացքում կառույցի հրապարակած 18 հաղորդագրություններից 11-ը վերաբերում են բացառապես «Ուժեղ Հայաստան» կուսակցության և նրա գրասենյակների կողմից ենթադրյալ ընտրակաշառքների գործերին։
ArmLur.am-ը ուսումնասիրել է ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեի պաշտոնական կայքում ապրիլի 15-ից մինչ օրս հրապարակված նորություն-հաղորդագրությունները և արձանագրել ուշագրավ անհամաչափություն։ Ընդամենը 22 օրում կառույցը հրապարակել է 18 պաշտոնական հաղորդագրություն, որոնցից 11-ը վերաբերում են ընդդիմադիր ֆավորիտ համարվող «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչներին կամ նրանց գրասենյակներում ընտրակաշառք բաժանելու ենթադրյալ դեպքերին։ Ընդ որում՝ հաղորդագրությունների բովանդակությունն ու պարբերականությունը այնպիսի տպավորություն են ստեղծում, թե կոմիտեի հիմնական և գրեթե միակ զբաղվածությունը դարձել է հենց այդ քաղաքական ուժը։
Մինչդեռ քաղաքական դաշտում ընտրություններին մասնակցող մյուս 18 ուժերի մասով նույն ժամանակահատվածում որևէ բացահայտում, քրեական վարույթի ընթացքի մասին հաղորդագրություն կամ ակտիվ գործողության վերաբերյալ տեղեկություն չի հրապարակվել։
Սա արդեն պարզապես վիճակագրություն չէ։ Սա քաղաքական ենթատեքստ ունեցող պատկեր է։ Արդյո՞ք Հակակոռուպցիոն կոմիտեն գործում է որպես անկախ մարմին, թե՞ աստիճանաբար վերածվում է քաղաքական օրակարգ սպասարկող գործիքի։
Ի վերջո, եթե ընտրակաշառքի դեմ պայքարը իրական, անաչառ և համատարած է, ապա պաշտոնական լրահոսում միայն մեկ քաղաքական ուժի անուն չպետք է լիներ, քանի որ իշխող ուժը գոնե հրապարակավ ընտրական խոստումներ է շռայլում, աշխատանք ու փող խոստանում գյուղական հանդիպումների ժամանակ, որոնք ևս կարող են դիտարկվել որպես ընտրակաշառք։

