Ուրբաթ երեկոյան Հորմուզի նեղուցում Իրանի զինված ուժերի և ԱՄՆ ռազմածովային ուժերի միջև պարբերաբար բախումներ են տեղի ունեցել, հաղորդում է Fars լրատվական գործակալությունը։
«Հորմուզի նեղուցի տարածքում իրանական զինված ուժերի և ամերիկյան նավերի միջև տեղի են ունենում պարբերական բախումներ, որոնք սկսվել են մոտ մեկ ժամ առաջ», – ասվում է հայտարարության մեջ։
Ավելի վաղ պայթյուններ էին գրանցվել Իրանի հարավում գտնվող Մինաբ շրջանում։





























