Թուրքիայի և Իրանի արտաքին գործերի նախարարներ Հաքան Ֆիդանը և Աբբաս Արաղչին հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են ԱՄՆ-Իրան բանակցային գործընթացում ստեղծված իրավիճակը, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության աղբյուրը։
«Արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը այսօր՝ մայիսի 8-ին, հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ», – հայտնել է գործակալության աղբյուրը։
Զրույցը կենտրոնացած է եղել Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների ներկայիս վիճակի վրա։

























































































