Armenian text to speach

Իրանը թույլ չի տա ԱՄՆ-ի կողմից աջակցվող երկրների նավերին անցնել Հորմուզի նեղուցով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրանի իշխանությունները թույլ չեն տա այն երկրների նավերին, որոնք միացել են Իսլամական Հանրապետության դեմ ԱՄՆ պատժամիջոցներին, անցնել Հորմուզի նեղուցով, հայտարարել է Իրանի ռազմական խոսնակ Մոհամմադ Ակրամինիան։

«Այսուհետ այն երկրները, որոնք կհետևեն ԱՄՆ-ի օրինակին և պատժամիջոցներ կկիրառեն Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, անպայման դժվարությունների կհանդիպեն Հորմուզի նեղուցով անցնելիս», – ասել է նա IRNA լրատվական գործակալությանը տված հարցազրույցում։




Լրահոս