Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Որոշում ԱԱԾ շենքի ուղղությամբ հրավառ շշեր նետած 32-ամյա անձի կալանքի վերաբերյալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ դատարանի որոշմամբ ԱԱԾ շենքի ուղղությամբ հրավառ շշեր նետած 32-ամյա երիտասարդի կալանքը 2 ամսով երկարաձգվել է։

ArmLur.am-ը արդեն տեղեկացրել էր, որ այս տարվա մարտի 6-ին Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի բնակիչ, 1994 թվականին ծնված Րաֆֆի Մանդալյանը հրավառ շշեր էր նետել ՀՀ Ազգային անվտանգության ծառայության վարչական շենքի վրա։

Ըստ ArmLur.am-ի տեղեկությունների՝ դյուրավառ շիշը նետած քաղաքացի Րաֆֆի Մանդալյանը իրավապահներին ցուցմունք է տվել, բացատրել, որ իր քայլը պայմանավորված է եղել խորը զայրույթով և հիասթափությամբ։ Նա նշել է, որ իրեն մտահոգում է հայրենիքի անվտանգության վիճակը, և, իր համոզմամբ, հասարակության մեջ առկա է անտարբերություն և լռություն այդ հարցի շուրջ։

Մանդալյանի խոսքով՝ իր գործողությամբ փորձել է ցույց տալ, որ «բոլորը անտարբեր չեն»։ Նրա նպատակն է եղել կոտրել, իր ձևակերպմամբ, հասարակական լռությունը և ուշադրություն հրավիրել այն հարցի վրա, որ քաղաքացիների մի հատվածը մտահոգված է երկրի ապագայով։ Վերջինիս նկատմամբ քրեական հետապնդում է հարուցված ահաբեկչության քրեական վարույթի շրջանակներում։ Նա կալանավորված է։

Քնար Մանուկյան

Մանրամասները՝ տեսանյութում․ 




Լրահոս