Մայր Աթոռի դեմ իրավապահները նոր գործընթաց են սկսում: ArmLur.am-ին հասած տեղեկություների համաձայն մայիսի 11-ին ՀՀ գլխավոր դատախազությունից ՀՀ քննչական կոմիտե նոր գրություն է ներկայացվել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ:
Մասսնավորապես, Եղիշե Ադամյան օգտատիրոջ էլեկտրոնային փոստից ուղարկված դիմումի կապակցությամբ, իրավապահները փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ իբր Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու իրավասու անձինք, նախնական համաձայնությամբ Ավետարանի վրայից, կաթողիկոսների վեղարներից և թագերից հանել են թանկարժեք քարերն ու փոխարինել կեղծերով, իսկ Մայր Աթոռում առկա գեղանկարները փոխարինել են այնտեղ երկար տարիներ աշխատած հայտնի, հանգուցյալ գեղանկարչի կողմից նկարված բարձրորակ ընդօրինակներով, որից հետո բնօրինակները վաճառել են եվրոպական երկրներում՝ հափշտակել են իրենց վստահված,իրենց տնօրինմանն ու տիրապետմանն ազատ կամքով հանձնված գույքը:
Այս պահին փաստաթղթերը փոխանցվել է ՀՀ Քննչական կոիտեի ՀՀԳ քննության գլխավոր վարչություն:
Ինչ ընթացք կստանա այս հաղորդումը, կսպասենք իրադարձություների զարգացմանը։
Քնար Մանուկյան
Մանրամասները՝ տեսանյութում․






























