Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ոստիկանները հսկում են Շիրակի մարզում 6 զոհի դեպքով «BMW»-ի վարորդին․ 1 ամիս անց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրավապահները հիվանդանոցում հսկում են Շիրակի մարզում ողբերգական վթարից հետեւանքով ընտանիքի 6 անդամի կյանքը խլած BMW-ի վարորդին: Բանն այն է, որ սպասում են նշանակված դատատեխնիկական փորձաքննության արդյունքներին, որպեսզի գործողություններ իրականացնեն BMW-ի վարորդի նկատմամբ:

Ապրիլի 10-ին աղբերգական վթար էր տեղի ունեցել Շիրակի մարզի Աղին բնակավայրի մոտակայքում։ BMW և Opel ավտոմեքենաների բախման հետևանքով 6 մարդ է զոհվել, նրանցից 2-ը՝ երեխա, ևս 5 մարդ, նրանցից 3-ը՝ երեխա, մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: Հոսպիտալացվածների վիճակը գնահատվել էր ծայրահեղ ծանր կամ ծանր: Շիրակի մարզի Աղին բնակավայրի տարածքում տեղի ունեցած ավտովթարի դեպքի առթիվ նախաձեռնվել էր քրեական վարույթ, և Քննչականի փոխանցմամբ՝ վարույթը հարուցվել Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ «ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ»:

Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: Քննչական կոմիտեն փոխանցել էր, որ նախաքննության ընթացքում մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, նրան ձերբակալելու որոշում է կայացվել:  Ենթադրվում է, որ տվյալ անձը հիվանդանոցում գտնվող BMW-ի վարորդն է:

Փաստացի ողբերգական դեպքից անցել է 1 ամիս, սակայն դեռևս գործը տեղից չի շարժվել:

Քնար Մանուկյան

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս