Armenian text to speach

Մինչև կես միլիոն դրամ պարգև՝ դպրոցների ուսուցիչներին կամ աշակերտներին ՔՊ քարոզարշավին մասնակցել պարտադրելու մասին փաստեր տրամադրել դիմաց․ ՀԿ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը գրում է․
«Ապարանի տարածաշրջանում դպրոցների աշխատողների ու աշակերտների կողմից դասապրոցեսի փոխարեն «Քաղաքացիական պայմանագրի» նախընտրական քարոզարշավին մասնակցելը առերևույթ խախտում է Ընտրական օրենսգքր 23-րդ և Աշխատանքային օրենսգրքի 84-րդ հոդվածները։
Անկախ դիտորդ – Independent Observer դաշինքում դիտարկում ենք նշված դեպքով դատարան դիմելու և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 40.8 հոդվածով վարչական պատասխանատվության պահանջ ներկայացնելու հարցը։
Հավելեմ, որ «Անկախ դիտորդ» դաշինքում չունենք փաստեր այն մասին, որ դասատուներն ու աշակերտները քարոզարշավին մասնակցել են իրենց կամքին հակառակ, այդ դեպքում (կամ, եթե նման փաստեր ավելի ուշ ի հայտ գան) տեղի ունեցածը առերևույթ կպարունակեր Քրեական օրենսգրքով արգելված արարքի տարրեր։
Հետևաբար, եթե որևէ մեկը փաստեր տրամադրի այդ դպրոցների դասատուներին կամ աշակերտներին պարտադրելու վերաբերյալ, «Իրազեկ քաղաքացիների միավորումից» մինչև կես միլիոն դրամ պարգև կստանա»։



Լրահոս