Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երևանի հեռուստաաշտարակը՝ ՔՊ-ի քարոզչական վահանակի է վերածվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեսախցիկը ֆիքսեց, որ Երևանի հեռուստաաշտարակի վրա հայտնվել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության «խաղաղության սրտիկ» քարոզչական պաստառը: ՔՊկուսակցական քարոզը պտտվում է մայրաքաղաքի ամենատեսանելի բարձրադիր կառույցներից մեկի վրա և հարց է առաջացնում՝ արդյո՞ք պետական նշանակության հեռահաղորդակցական ենթակառուցվածքը իրավունք ունեն իշխանությունները վերածել իշխող կուսակցության քարոզչական հարթակի։

Երևանի հեռուստաաշտարակը հանրային նշանակության կառույց է․ այն ապահովում է մի շարք հեռուստա և ռադիոկայանների եթերների սփռումն ու հասանելիությունը։ Աշտարակի շահագործումը վերապահված է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ-ին, որը գործում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ենթակայությամբ։

Ընկերության գլխավոր տնօրենը Նարեկ Ադամյանն է։ Պաշտոնական կենսագրության համաձայն՝ նա 2024 թվականին եղել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի՝ հասարակական հիմունքներով խորհրդական, իսկ 2021-2024 թվականներին՝ «Իմ քայլը» հիմնադրամի փոխտնօրեն։

Մինչդեռ 311 մ բարձրություբ ունեցող հեռուստաաշտարակը որևէ կուսակցության սեփականությունը չէ և չի կարող ընկալվել որպես քաղաքական գովազդի մակերես։ Այն պետական նշանակության ենթակառուցվածք է, որը ծառայում է հանրային հեռարձակման համակարգին։ Երբ նման կառույցի վրա ցուցադրվում է իշխող կուսակցության հետ ասոցացվող խորհրդանիշ, առաջանում է հիմնավոր հարց՝ ո՞վ է թույլ տվել այդ ցուցադրումը, ի՞նչ իրավական հիմքով, ո՞ւմ որոշմամբ և ի՞նչ միջոցներով է այն իրականացվել։

Խնդիրն առավել զգայուն է այն պատճառով, որ հեռուստաաշտարակը Երևանի ամենատեսանելի կառույցներից է։ Դրա վրա հայտնված յուրաքանչյուր խորհրդանիշ հանրային լայն ազդեցություն ունի և
կարող է դիտարկվել որպես պետական ռեսուրսի կուսակցականացում։

Այս իրավիճակում պարզաբանում պետք է ներկայացնի թե՛ «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ-ի ղեկավարությունը, թե՛ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, թե Հանրային հեռուստաընկերությունը։

ArmLur.am-ը կփորձի պարզել, թե ում, ինչքան, ինչ պայմաններով է ՔՊ-ն վճարել այս գովազդի համար կամ արդյոք վճարել է:

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲ ընկերությունը իր ֆեյսբուքյան էջում գրել է․
««Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲ ընկերությունը տեղեկացնում է, որ նախընտրական քարոզչության ժամանակահատվածում Երևանի հեռուստաաշտարակի էկրանային վահանակում գովազդի տեղադրումն ու ցուցադրումն իրականացվում են Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի սահմանած կարգի պահանջներին համապատասխան։
Գովազդի տեղադրման և բովանդակության նկատմամբ կիրառվող պահանջների վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվությունը հասանելի է հետևյալ հղմամբ՝
Ընկերությունն ապահովում է գովազդի տեղադրման հավասար, թափանցիկ և ոչ խտրական պայմաններ՝ ըստ ներկայացված հայտերի հերթականության։
Գովազդի տեղադրման վերաբերյալ հայտերը խնդրում ենք ուղարկել նշված էլեկտրոնային հասցեին՝ [email protected]»:

Տեսանյութը՝ ԱՅՍՏԵՂ




Լրահոս