ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ իր բանակցությունները լավ են անցել։
Երկկողմ բանակցություններից հետո երկու առաջնորդները ժամանել են Երկնքի տաճար (Տյանտան)։ Թրամփը և Սի Ծինփինը կարճ կանգ են առել Սպիտակ տան մամուլի սրահում՝ լուսանկարվելու համար։ Լրատվամիջոցները Սպիտակ տան ղեկավարին հարցրել են, թե ինչպես են անցել բանակցությունները։ «Գերազանց», – պատասխանել է նա։
«Հրաշալի վայր։ Անհավանական։ Չինաստանը հրաշալի է», – հավելել է ԱՄՆ նախագահը։


























































































