Այսօրվա Կառավարության նիստում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայտնեց, որ ՀՀ-ում անցկացվելիք Դասական Եվրատեսիլում Հայաստանը կներկայացնի 15-ամյա ֆլեյտահարուհի Էլեն Վիրաբյանը։
Մրցույթը տեղի կունենա Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում։ Մրցույթին կմասնակցի 11 երկիր՝ Հայաստան, Պորտուգալիա, Սերբիա, Շվեյցարիա, Բելգիա, Գերմանիա, Չեխիա, Կիպրոս, Լեհաստան, Լատվիա և Շվեդիա։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ միջոցառման անցկացումը համընկնում է Արամ Խաչատրյանի ծննդյան օրվա հետ, իսկ Օպերայի շենքի ընտրությունը խորհրդանշական է նաև թատրոնի 100-ամյակի առումով։

























