Armenian text to speach

ԱՄՆ-ն հույս ունի համոզել Չինաստանին ավելի ակտիվ դեր խաղալ Իրանի հետ իրավիճակի կարգավորման հարցում․ Ռուբիո

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ վարչակազմը հույս ունի, որ կկարողանա համոզել Չինաստանին ազդել Իրանի վրա՝ Մերձավոր Արևելքում հակամարտությունը կարգավորելու և Պարսից ծոցում իրավիճակը կայունացնելու համար, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

Նրա խոսքով՝ «Չինաստանի շահերից է բխում այս խնդրի լուծումը»։ Ռուբիոն Fox News-ին տված հարցազրույցում նշել է. «Մենք հույս ունենք համոզել նրանց ավելի ակտիվ դեր խաղալ՝ ստիպելու Իրանին հրաժարվել այն գործողություններից, որոնք նա այժմ իրականացնում է Պարսից ծոցում»։

Պետքարտուղարը նաև նշել է, որ չինական նավերը «կանգնած են Պարսից ծոցում»։ Նրա գնահատմամբ՝ Մերձավոր Արևելքում ընթացող հակամարտությունը «լուրջ անկայունության աղբյուր է»։

«Այն սպառնում է ավելի շատ ապակայունացնել Ասիան, քան աշխարհի ցանկացած այլ տարածաշրջան, քանի որ այն մեծապես կախված է էներգետիկ մատակարարումներից և նեղուցներից», — հավելել է Ռուբիոն։

Անի Վարդանյան



Լրահոս