Armenian text to speach

Որքա՞ն գումար է հատկացվել «Դասական Եվրատեսիլ» միջազգային 22-րդ մրցույթի անցկացման նպատակով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԿԳՄՍ նախարարության հովանավորությամբ Հանրային հեռուստաընկերության և Եվրոպական հեռարձակողների միության համատեղ ջանքերով հունիսի 6-ին Երևանում կանցկացվի «Դասական Եվրատեսիլ» միջազգային 22-րդ մրցույթը։ Այս մասին հայտնում է նախարարությունը։

Այս նպատակով Կառավարությունը հատկացրել է շուրջ 665 միլիոն դրամ  որոշումն ընդունվել է գործադիրի այսօրվա նիստում։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ միջոցառումը հնարավորություն կտա Հայաստանը հերթական անգամ դիրքավորել միջազգային հարթակում, մասնավորապես՝ դասական արվեստի ոլորտում, ինչը, նախարարի դիտարկմամբ, առանձնահատուկ կարևորություն ունի։

Մրցույթի շրջանակում նախատեսվում են նաև մշակութային ծրագրեր հյուրերի համար, որոնք, ըստ Ժաննա Անդրեասյանի,  հնարավորություն կտան ներկայացնելու Հայաստանի հարուստ մշակութային ժառանգությունը՝ թանգարանները, արվեստի կենտրոնները՝ խթանելով հետագա զբոսաշրջային հոսքերը։

Հայաստանի ներկայացուցիչը կլինի 15-ամյա ֆլեյտահարուհի Էլեն Վիրաբյանը, որը, նախարարի խոսքով, արդեն ունի միջազգային ճանաչում և տարբեր բեմերում հանդես է եկել հեղինակավոր նվագախմբերի հետ։

 




Լրահոս