«Նիկոլ Փաշինյանը ստացել է մանդատ ոչ թե ժողովրդին տված խոստումները կատարելու համար, այլ ժողովրդի մանդատը ստացել է Ալիևին տված խոստումների համար: Փաստորեն սա է, ուրիշ բացատրություն այս ամենը ուղղակի չունի:
Մի արտահայտություն կա՝ «կզած մարդը ոչ թե ատում է նրան, ով իրեն կզացրել է, այլ նրան, ով չի կզել», դրա համար է այդ մարդը ատում մինչև այսօր բոլոր պայքարող կերպարներին: Սա մի բարդույթ է, որը խորը նստած է մարդու մեջ, ենթադրում են, որ ի ծնե ուղղակի տեսակ է, և այդ տեսակը այսօր առաջնորդում է Հայաստանի Հանրապետությունը․ խայտառակություն է:
Հիմա ի՞նչ անել այս ամեն ինչի հետ՝ միասնական պայքար, ուրեմն հունիսի 7-ին՝ համար 17-ին»,- այս մասին Աջափնյակ վարչական շրջանում «Հայաստան» դաշինքի հանրահավաքի ժամանակ ասաց դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։






























