Այսօր Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ցորենի հերթական խմբաքանակ։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
«Ադրբեջանական երկաթուղիներ» ՓԲԸ-ի «Բալաջարի» կայարանից Հայաստան կուղարկվի 14 վագոն ցորեն՝ 977 տոննա ընդհանուր քաշով։
Այնուհետև շարժակազմը «Բոյուք-Քյասիկ» կայարանով կուղևորվի Վրաստան, որտեղից էլ կուղղվի դեպի Հայաստան։






























