Armenian text to speach

«Կերերի խանութ», քողարկված գրասենյակներ․ կոմիտեն հաստատում է «Ուժեղ Հայաստանի» գրասենյակների խուզարկությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ ArmLur.am-ը գրել էր, որ իրավապահները մտել են Վանաձորի «Ուժեղ Հայաստան» կուսակցության գրասենյակ, և այս պահին այնտեղ խառնաշփոթ իրավիճակ է։

Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատում է ArmLur.am-ի տեղեկությունները։

«Ի պատասխան լրատվամիջոցներից ստացվող բազմաթիվ հարցումների՝ տեղեկացնում ենք, որ ընտրակաշառք տալու և քաղաքացիների ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու նախապատրաստման դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում կատարվել են մի շարք խուզարկություններ և վարութային այլ գործողություններ «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Լոռու մարզում գործող գրասենյակներում։

Խուզարկություն է իրականացվել նաև «համակցված կերերի» խանութի ներքո քողարկված գրասենյակում։ Կան ձերբակալված անձինք։ Կատարվում է նախաքննություն։ Անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»։

 




Լրահոս