Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բլոգերին կալանք, Փաշինյանին՝ ներում. ի՞նչ բառամթերք են օգտագործել նրանք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 8-ից պաշտոնապես մեկնարկել է նախընտրական քարոզարշավը։

Այս ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաճախ է հանդիպում քաղաքացիների, որոնք չեն կիսում նրա քաղաքական գաղափարները, ինչի հետևանքով երբեմն առաջանում են լարված իրավիճակներ և բանավեճեր։

Փաշինյանի քաղաքական դիրքորոշումները չկիսող, իրեն որպես «Շենգավիթցի Արտակ» ներկայացնող բլոգերը, տեղեկանալով, որ վարչապետը պատրաստվում է այցելել Շենգավիթ վարչական շրջան, սոցիալական հարթակում վիրավորական բովանդակությամբ ուղերձ էր հրապարակել՝ Փաշինյանին հրավիրելով Շենգավիթի մետրոյի հարակից տարածք։

Դրանից հետո քաղաքացու նկատմամբ կալանք է սահմանվել՝ վիրավորական արտահայտություններ հնչեցնելու հիմքով։ Միաժամանակ հանրային քննարկումների առարկա է դարձել այն հանգամանքը, որ այն դեպքերում, երբ հենց Նիկոլ Փաշինյանն է կոշտ կամ վիրավորական արտահայտություններ հնչեցրել մի շարք քաղաքական գործիչների հասցեին, իրավապահ համակարգի արձագանքը նույնքան տեսանելի չի եղել։

Նանիկ Աղասյան

Մանրամասները՝ տեսանյութում՝ 




Լրահոս