Armenian text to speach

Իրանը երբեք չի ձգտել միջուկային զենք ձեռք բերել. Արաղչի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին կրկին հայտարարել է, որ Թեհրանը երբեք չի ձգտել միջուկային զենք ձեռք բերել։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, պատասխանելով Իրանի դեմ հնարավոր հարվածների վերսկսման վերաբերյալ հարցին, ուրբաթ օրը կրկին հայտարարել է, որ Թեհրանը երբեք միջուկային զենք չի ձեռք բերի։

«Իրանը երբեք չի ցանկացել միջուկային զենք ունենալ և դա ապացուցել է 2015 թվականի համաձայնագրի (Համատեղ համապարփակ գործողությունների ծրագիր – խմբ.) ստորագրմամբ։ Մենք բազմիցս ասել ենք, որ չենք ուզում միջուկային զենք, մենք ունենք խաղաղ միջուկային ծրագիր, և մենք միշտ պատրաստ ենք եղել երաշխավորել, որ այն խաղաղ է և կմնա խաղաղ», – ասել է Արաղչին մամուլի ասուլիսի ժամանակ։




Լրահոս