Armenian text to speach

ԿԱՐՃ-ԱՍԱԾ․ Հայաստանը չանցավ «Եվրատեսիլ 2026»-ի եզրափակիչ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանը չանցավ «Եվրատեսիլ 2026»-ի եզրափակիչ փուլ։ Մայիսի 14-ին Վիեննայի Wiener Stadthalle արենայում Սիմոնը ելույթ ունեցավ 6-րդ համարի ներքո՝ ներկայացնելով իր «Paloma Rumba» երգը։ Նրա դինամիկ շոուն ուղեկցվեց հատուկ լուսային էֆեկտներով, սակայն Հայաստանը չհայտնվեց այն 10 երկրների շարքում, որոնք ստացան եզրափակչի ուղեգիր։

Երկրորդ կիսաեզրափակիչը հաղթահարեցին Բուլղարիան, Ուկրաինան, Նորվեգիան, Ավստրալիան և ևս վեց երկիր։ Ելույթից հետո Սիմոնն անկեղծացել է՝ նշելով, որ բեմում թողել է իր ամբողջ սիրտն ու էներգիան։ Նա շնորհակալություն է հայտնել իր պատվիրակությանը, ընտանիքին և հատկապես իր զույգ տղաներին, ում համար ստեղծագործում է և ովքեր իրեն ուժ են տալիս ամեն օր։

«Եվրատեսիլն ինձ համար պարզապես մրցույթ չէր, այլ մի ճանապարհ, որտեղ զգացի ձեր սերն ու հավատը»,- նշել է արտիստը։ Թեև Սիմոնը կատակել է, թե «վաղը օֆֆիսի օր ա», նրա ելույթը դարձավ մրցույթի վառ պահերից մեկը։ «Եվրատեսիլ 2026»-ի մեծ եզրափակիչը կկայանա մայիսի 16-ին, որտեղ հաղթողի համար կպայքարեն 26 երկրների ներկայացուցիչներ։

Իրինա Ատանյան

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս