Թբիլիսիում անցկացվող Սամբոյի Եվրոպայի առաջնության մրցումային երկրորդ օրը 88 կգ քաշային Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին և դարձել սամբոյի Եվրոպայի չեմպիոն։
Լեոնիդ Մելիքյանն էլ դարձել է սամբոյի Եվրոպայի փոխչեմպիոն։
Մինչ այդ 58 կգ քաշային Կարեն Սարգսյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն, 64 կգ քաշային Մայիս Ներսեսյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն, 79 կգ քաշային կարգում բրոնզե մեդալ է վաստակել Գևորգ Ազատյանը։


























