ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հրապարակել է 2026 թվականի մայիսի 7-11-ն ընկած ժամանակահատվածում Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների կազմում ընդգրկված ուժերի բանկային հաշիվների ֆինանսական միջոցների մնացորդների, մուտքերի և ելքերի վերաբերյալ տվյալները։ ArmLur.am-ը ներկայացնում է ամբողջական պատկերը՝ առանց բացառության։ ԿԿՀ-ի հրապարակած տվյալներից երևում է, որ ամենախոշոր ֆինանսական հոսքերը գրանցվել են «Ուժեղ Հայաստան», «Քաղաքացիական պայմանագիր» և «Առաջ աջակենտրոն» քաղաքական ուժերի մոտ։
«Ռեֆորմիստներ» կուսակցությունը մեկ անձից ստացել է 5 հազար դրամ նվիրատվություն։ Կուսակցության ելքերը կազմել են 402 հազար դրամ, իսկ մայիսի 11-ի դրությամբ հաշվեհամարի մնացորդը կազմել է 103 հազար դրամ։
«Բոլորին դեմ եմ» ուժը ստացել է 210 հազար դրամ նվիրատվություն երեք անձից։ Կատարվել է 171 հազար 500 դրամի այլ ծախս, իսկ մնացորդը կազմել է 101 հազար դրամ։
«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը ստացել է 120 մլն 611 հազար դրամ նվիրատվություն՝ 124 անձից։ Բացի այդ, ունեցել է 1 մլն 30 հազար դրամ այլ մուտք՝ սխալ փոխանցված գումարի վերադարձի տեսքով։ Կուսակցության ընդհանուր ելքերը կազմել են 57 մլն 473 հազար 139 դրամ։ Դրանցից 8 մլն 452 հազար 55 դրամը ծախսվել է ֆեյսբուքյան էջի գովազդի վրա, 30 մլն դրամը 2026 թվականի մայիսի 8-ին փոխանցվել է նախընտրական հիմնադրամ, իսկ 19 մլն 21 հազար 84 դրամը ներկայացվել է որպես հարկային հաշիվներով կատարված վճարումներ։ Նշված է նաև 100 հազար դրամ աշխատանքի վարձատրության և քաղաքացիաիրավական պայմանագրերով ծառայությունների մատուցման վճարների համար։ Մայիսի 11-ի դրությամբ հաշվեհամարի մնացորդը կազմել է 147 մլն 152 հազար 175 դրամ։
«Նոր դարաշրջան» կուսակցությունը ներկայացրել է միայն բանկային հաշվի մնացորդը՝ 4 մլն 512 հազար 284 դրամ։
«Միավորված հայեր» կուսակցությունը նշված ժամանակահատվածում բանկային հաշիվ չի ունեցել։
«Հայաստանի Շնորհապետական կուսակցությունը» ստացել է 490 հազար դրամ նվիրատվություն 12 անձից, ինչպես նաև 46 հազար 500 դրամ անդամավճար՝ 7 անձից։ Կուսակցությունը 500 հազար դրամ փոխանցել է նախընտրական հիմնադրամ 2026 թվականի մայիսի 8-ին, իսկ մնացորդը կազմել է 1 մլն 198 հազար 515 դրամ։
«Նոր ուժ ռեֆորմիստական կուսակցությունը» ստացել է 10 մլն 869 հազար 500 դրամ նվիրատվություն՝ 13 անձից։ Ընդհանուր ելքերը կազմել են 14 մլն 433 հազար դրամ։ Դրանցից 9 մլն 200 հազար դրամը հինգ փոխանցումով փոխանցվել է նախընտրական հիմնադրամ՝ մայիսի 7-ին, 9-ին և 11-ին, 4 մլն 491 հազար դրամը ծախսվել է գովազդային ընկերությունների վրա, իսկ 2000 ԱՄՆ դոլարը՝ քարտի համալրման նպատակով։ Հաշվեհամարի մնացորդը կազմել է 255 հազար 526 դրամ։
«Միասնության թևեր» կուսակցությունը ստացել է 34 մլն 550 հազար դրամ նվիրատվություն՝ 8 անձից։ Մնացորդը կազմել է 1 մլն 841 հազար 506 դրամ։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը երկու անձից ստացել է 2 մլն 350 հազար դրամ նվիրատվություն, ինչպես նաև 100 հազար դրամ սխալ փոխանցման վերադարձ։ Ելքերի թվում նշված են 950 հազար դրամ գույքի վարձակալության վճարներ, 15 հազար դրամ պարտավորության մարում և 38 մլն 88 հազար 296 դրամ այլ ելքեր։
«Ազգային ժողովրդավարական բևեռ համահայկական» ուժը կատարել է 15 հազար դրամի պարտավորության մարում, իսկ հաշվեհամարի մնացորդը կազմել է 32 հազար 900 դրամ։
«Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք» ուժի մասով նշված է զրոյական ցուցանիշ։
«Հայ ազգային կոնգրեսը» ստացել է 6 մլն 619 հազար դրամ նվիրատվություն՝ 19 անձից։ Կուսակցության ելքերը կազմել են 4 մլն 780 հազար դրամ, որոնցից 4 մլն 200 հազար դրամը 2026 թվականի մայիսի 8-ին փոխանցվել է նախընտրական հիմնադրամ, իսկ 580 հազար դրամը ծախսվել է գովազդի տեղադրման համար։ Հաշվեհամարի մնացորդը կազմել է 5 մլն 530 հազար 197 դրամ։
«Հանրապետություն» կուսակցությունը մեկ անձից ստացել է 5 մլն դրամ նվիրատվություն, ինչպես նաև 252 հազար դրամ կրկնակի փոխանցման վերադարձ։ Ելքերը կազմել են 1 մլն 916 հազար 500 դրամ, որոնցից 1 մլն դրամը 2026 թվականի մայիսի 11-ին փոխանցվել է նախընտրական հիմնադրամ, իսկ 178 հազար 560 դրամը ծախսվել է ֆեյսբուքյան գովազդի վրա։ Մնացորդը կազմել է 6 մլն 609 հազար 250 դրամ։
«Քրիստոնեաժողովրդավարական կուսակցությունը» մեկ անձից ստացել է 200 հազար դրամ նվիրատվություն։ Կատարվել է 220 հազար 200 դրամի ծախս՝ բուկլետների տպագրության համար, իսկ հաշվեհամարի մնացորդը կազմել է ընդամենը 3501 դրամ։
«Ալյանս առաջադիմական ցենտրիստական կուսակցության» հաշվեհամարի մնացորդը կազմել է 39 հազար 820 դրամ։
«Ժողովրդավարական համախմբում» կուսակցությունը ստացել է 4 մլն 390 հազար դրամ նվիրատվություն՝ 4 անձից։ Կուսակցությունը 3 մլն դրամ փոխանցել է նախընտրական հիմնադրամ, իսկ մնացորդը կազմել է 1 մլն 390 հազար դրամ։
«Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» կուսակցությունը մեկ անձից ստացել է 20 հազար դրամ նվիրատվություն, իսկ հաշվեհամարի մնացորդը կազմել է 31 հազար 600 դրամ։
Ամենախոշոր ֆինանսական շրջանառություններից մեկը գրանցել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ Այն ստացել է 53 մլն 417 հազար 717 դրամ նվիրատվություն՝ 79 անձից, 1 մլն 232 հազար 15 դրամ անդամավճար՝ 97 անձից, ինչպես նաև 450 հազար դրամ սխալ փոխանցման վերադարձ։ Կուսակցության ծախսերը ներառել են 20 մլն 271 հազար 633 դրամ գույքի վարձակալության վճարներ, 450 հազար 852 դրամ կոմունալ վճարներ, 57 հազար 982 դրամ ապրանքանյութական արժեքների ձեռքբերում և 221 մլն 951 հազար 620 դրամ այլ ելքեր։ Այդ գումարից 15 մլն դրամը ծախսվել է գովազդային ծառայությունների համար։ Մայիսի 11-ի դրությամբ կուսակցության հաշվեհամարի մնացորդը կազմել է 130 մլն 941 հազար 461 դրամ։
ՀՅԴ-ն ստացել է 43 մլն դրամ նվիրատվություն՝ 15 անձից, ինչպես նաև 70 հազար դրամ գույքի վարձակալության վճարի մուտք։ Հաշվեհամարի մնացորդը կազմել է 43 մլն 581 հազար 772 դրամ։
«Առաջ աջակենտրոն» կուսակցությունը ստացել է 57 մլն 790 հազար դրամ նվիրատվություն՝ 14 անձից, ինչպես նաև 880 հազար դրամ սխալ փոխանցման վերադարձ։ Ելքերը կազմել են 11 մլն 664 հազար դրամ գույքի վարձակալության վճարների և 65 մլն 70 հազար 442 դրամ այլ ելքերի տեսքով։ Մնացորդը կազմել է 10 մլն 628 հազար 437 դրամ։
«Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինքը» ստացել է 21 մլն դրամ նվիրատվություն՝ 14 անձից, ինչպես նաև 2 մլն դրամ նախընտրական հիմնադրամից վերադարձված գումար։ Ելքերը կազմել են 25 մլն 501 հազար 506 դրամ, իսկ մնացորդը՝ 498 հազար 614 դրամ։
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը ստացել է 5 մլն 300 հազար դրամ նվիրատվություն՝ 4 անձից։ Կուսակցությունը 15 մլն 60 հազար 131 դրամ փոխանցել է նախընտրական հիմնադրամ, իսկ հաշվեհամարի մնացորդը կազմել է 6 մլն 54 հազար 381 դրամ։
Հրապարակված տվյալները փաստում են, որ նախընտրական գործընթացի մեկնարկին զուգահեռ քաղաքական ուժերը հիմնականում կենտրոնացել են նախընտրական հիմնադրամների համալրման, գովազդային արշավների և կազմակերպչական ծախսերի վրա։
Նկարը գեներացվել է արհեստական բանականության կողմից
Ա․ Վարդանյան






























