ArmLur.am-ի լրագրողը հարց է ուղղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ թե ինչու էր նա նման ագրեսիայով խոսում կնոջ հետ։
Ի պատասխան Փաշինյանը կրկին արձագանքել է՝ նշելով, որ «Ռոբին, կալուգացի Սամոյին ու ոտեր ընկնող Սերժին» սպառնում է։
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Արաբկիրում քարոզարշավի ժամանակ քաղաքացին, որի բարձրաստիճան սպա եղբայրը պատերազմի անհետ կորածներից է, մոտեցել է Փաշինյանին՝ ասելով, որ նա «գողացել է իր հայրենիքը»։ Փաշինյանից մի քանի րոպե պահանջվել է հավասարակշռությունը կորցնելու համար․ նա բարձր ձայնով գոռացել է և սպառնալիքներ հնչեցրել նախկին նախագահների, Սամվել Կարապետյանի, Գագիկ Ծառուկյանի հասցեին՝ հատկապես թիրախավորելով Ռոբերտ Քոչարյանին։
Կինը Փաշինյանին մեղադրել է Արցախը հանձնելու և հազարավոր երիտասարդների մահվան պատճառ դառնալու համար՝ նշելով, որ իր եղբայրը անհետ կորած համարվող բարձրաստիճան սպա է։
Նանիկ Աղասյան
Մանրամասները՝ տեսանյութում․


























































































