Armenian text to speach

Իրանը չի հրաժարվի ԱՄՆ-ին ներկայացրած իր պահանջներից․ Փեզեշքիան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրանը մտադիր չէ հրաժարվել ԱՄՆ-ին ուղղված իր պահանջներից՝ հակամարտության կարգավորման վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը։

«Մենք չենք խոնարհվի որևէ ուժի առջև և չենք զոհաբերի մեր երկրի արժանապատվությունը հանուն հարմարավետության: Մենք պատվով ենք բանակցություններ վարում և մտադիր չենք նահանջել», – նրա խոսքերն է մեջբերել իրանական «Al Alam» հեռուստաալիքը։

Ավելի վաղ «Reuters»-ը հայտնել էր, որ Պակիստանը ԱՄՆ ներկայացուցիչներին է ներկայացրել հակամարտության դադարեցման վերաբերյալ վերանայված իրանական առաջարկ։ Միևնույն ժամանակ, իրանական «Tasnim» լրատվական գործակալությունը, հղում անելով աղբյուրին, հայտնել է, որ Թեհրանի նոր առաջարկը պարունակում է 14 դրույթ, որոնք շեշտը դնում են ռազմական գործողությունների դադարեցման և վստահության ամրապնդման միջոցառումների վրա։




Լրահոս