Թուրքիան կշարունակի իր ջանքերը՝ ուկրաինական հակամարտության արագ կարգավորման հասնելու համար։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը իր գերմանացի գործընկեր Յոհան Վադեֆուլի հետ մամուլի ասուլիսում։
«Եվրոպայի սրտում պատերազմը շարունակում է ծանր հետևանքներ ունենալ։ Վերջերս հայտարարված կարճաժամկետ հրադադարը ցույց տվեց, որ մոտ ապագայում դեռևս կա մշտական դիվանագիտական լուծման հնարավորություն։ Այս շրջանակի ընդլայնումը կախված է մեր համատեղ ջանքերից։ Թուրքիան, ինչպես արել է հակամարտության սկզբից ի վեր, կշարունակի ամեն ջանք գործադրել բոլոր հնարավոր հարթակներում՝ այս պատերազմը դադարեցնելու համար», – ասել է Ֆիդանը։
2025 թվականին Ստամբուլում տեղի են ունեցել ռուս-ուկրաինական ուղիղ բանակցությունների երեք փուլ։ Թուրքական իշխանությունները բազմիցս հայտարարել են իրենց պատրաստակամության մասին՝ կրկին առաջարկել իրենց հարթակը բանակցությունների և Ուկրաինայի հարցով խաղաղության գագաթնաժողովի համար։


























































































