ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հրամայել է ամերիկացի զինվորականներին պատրաստվել Իրանի դեմ լայնածավալ հարձակման, որը կսկսվի, եթե կողմերը չկարողանան հասնել ընդունելի համաձայնության, սակայն չի նշել կոնկրետ ժամկետներ։
«Ես նրանց (ամերիկացի զինվորականներին – խմբ.) հրահանգել եմ պատրաստ լինել ցանկացած պահի լայնածավալ հարձակում սկսել Իրանի վրա, եթե ընդունելի համաձայնագիր չկնքվի», – գրել է Թրամփը իր Truth Social սոցիալական ցանցում։

























































































