Armenian text to speach

«Բոլորին դեմ եմ»-ը նախատեսում է «մուկ տշել» կառավարության շենքի դիմաց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Բոլորին դեմ եմ» կուսակցությունը վաղը՝ մայիսի 20-ին, ժամը 13:30-ին, Հանրապետության հրապարակում՝ կառավարության շենքի դիմաց, նախատեսում է անցկացնել «մուկ տշելու» ակցիա։

Կուսակցության տարածած հայտարարության մեջ նշվում է, որ միջոցառման ընթացքում «չեն ծախսվելու պետական բյուջեի միջոցներ, չեն տրվելու պարգևավճարներ, ինչպես նաև չի տուժելու ոչ մի մուկ»։

Հիշեցնենք, որ սա առաջին նմանատիպ նախաձեռնությունը չէ․ կուսակցությունը նախորդ ակցիայի ընթացքում ևս ծաղրական գործողություններ, այդ թվում՝ «ջուր ծեծել» բառի բուն իմաստով։ Այդ ժամանակ նրանք նաև մեղադրանքներ էին հնչեցրել քաղաքային իշխանությունների հասցեին՝ պնդելով, թե դիտավորյալ կերպով դատարկվել է Կարապի լիճը։

Կուսակցությունը քաղաքացիներին կրկին հրավիրում է մասնակցելու նախաձեռնությանը՝ այն ներկայացնելով որպես բողոքի ձև։




Լրահոս