«Բոլորին դեմ եմ» կուսակցությունը այս պահին Հանրապետության հրապարակում՝ կառավարության շենքի դիմաց, անցկացնում է «մուկ տշելու» ակցիա։
Կուսակցության տարածած հայտարարության մեջ նշվում էր, որ միջոցառման ընթացքում «չեն ծախսվելու պետական բյուջեի միջոցներ, չեն տրվելու պարգևավճարներ, ինչպես նաև չի տուժելու ոչ մի մուկ»։
Հիշեցնենք, որ սա առաջին նմանատիպ նախաձեռնությունը չէ․ կուսակցությունը նախորդ ակցիայի ընթացքում ևս իրականացրել էր ծաղրական գործողություններ, այդ թվում՝ «ջուր ծեծել» բառի բուն իմաստով։ Այդ ժամանակ նրանք նաև մեղադրանքներ էին հնչեցրել քաղաքային իշխանությունների հասցեին՝ պնդելով, թե դիտավորյալ կերպով դատարկվել է Կարապի լիճը։
Կուսակցությունը քաղաքացիներին կրկին հրավիրել է մասնակցելու նախաձեռնությանը՝ այն ներկայացնելով որպես բողոքի ձև։
Մանրամասները՝ տեսանյութում․






























